ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Գաղտնիության քաղաքականություն»-ը տրամադրում է տեղեկություններ «Կամպանուլա» Ընկերության կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման վերաբերյալ:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ

«Կամպանուլա» ընկերությունը կարող են հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.

• փոստային հասցեն, էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը,

• Ընկերությունը ՉԻ տիրապետում Ձեր վճարային քարտի որևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները «Կամպանուլա»-ի կայքում իրականացվում է բացառապես ARCA վճարային համակարգի միջոցով,

• կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն,

• առաքման հասցեն(ները),

• «Կամպանուլա» առցանց խանութի հետ նամակագրությունը:

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հավաքագրված տվյալները օգտագործվում են ապահով, հարմարավետ և ժամանակին ծառայություններ մատուցելու նպատակով: Սույնով դուք համաձայնվում եք, որ ձեր անձնական տվյլաները կորող են օգտագործվել հետևյալ նպատակներով.

• առաքման ծառայությունների ապահովում,

• հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով լրացուցիչ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում,

• պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում:

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի: