Վճարման, առաքման և վերադարձման պայմաններ

ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

«Կամպանուլա» առցանց խանութում գործում է վճարման անկանխիկ համակարգ: Մենք ընդունում ենք վճարումներ միջազգային Master և Visa կրեդիտ/դեբիտ քարտերից՝ նախատեսված առցանց վճարման համար, ArCa (Master, Visa, Arca) և ArCa Virtual համակարգերով: Վճարային քարտով վճարումը կատարելու համար անհարժեշտ է պատվերի մեջ նշել Պլաստիկ քարտով վճարման միջոցը, այնուհետև այն կուղորդվի ԱրՔա համակարգ և դուք կկատարեք վճարում: Վճարումներն ընդունվում են Ամերիաբանկ-ի պաշտպանված SSL պրոտոկոլի առկայությամբ:

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:

ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

«Կամպանուլա» առցանց խանութի առաքման ծառայությունը գործում է Երևանի տարածքում ամեն օր ժամը 09:00 — 22:00: Առաքումն անվճար է։

Որպես կանոն առաքումն իրականացվում է պատվերը ստանալուց հետո երեք-չորս ժամվա ընթացքում։ Առաքման ժամը կարող է համաձայնեցվել պատվիրատույի հետ: Պատվիրատույի հետ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով կապ հաստատել ձախողվելու դեպքում, առաքումն իրականացվում է առցանց խանութի առաքման ծառայության ժամանակացուցի համաձայն:

Տոնական օրերին առաքումն իրականացնելու համար պատվերն անհրաժեշտ է ձևակերպել նախապես՝ առնվազն մեկ օր առաջ:

Մենք երաշխավորում ենք պատվերների ժամանակին առաքումը:

«Կամպանուլա» առցանց խանութը պատասխանատվություն չի կրում առաքումը չիրականացնելու համար, եթե՝

• առաքման վերաբերյալ ներկայացված տվյալները՝ հասցե, հեռախոսի համար, ստացող անձի անուն, ազգանունը և այլն, սխալ են լրացված կամ թերի են,

• չի հաջողվում կապ հաստատել պատվիրատուի հետ և ճշտել պակասող տվյալները:

Պատվերը ենթակա վերադարձի, եթե այն չի համապատասխանում կայքում նշված բնութագրմանն ու նկարին:

«Կամպանուլա» առցանց խանութը պատասխանատվություն չի կրում իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ուշացնելու համար, եթե դա պայմանավորված է Ընկերության վերահսկողությունից դուրս գտնվող ֆորս-մաժորային հանգամանքներով:

Առաքման և վճարման պահից սկսած ապրանքը հայտնվում է գնորդի տնօրինության տակ, և «Կամպանուլա» առցանց խանութը դրա որակի և ամբողջականության համար պատասխանատվություն չի կրում:

ԱՌԱՔՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Առաքման տվյալները հնարավոր է փոփոխել պատվերի ձևակերպման պահից մեկ ժամվա ընթացքում:

 

ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ

«Կամպանուլա» առցանց խանութը բույսերի առաքումը կատարում է թղթե գունագեղ պայուսակներով։