ՍՈՒԿՈՒԼԵՆՏՆԵՐ
ՍՈՒԿՈՒԼԵՆՏՆԵՐ
6,800.0 Դ
Առկա է
Ապրանքի ծածկագիրը՝ 01026
ՑԵՐԵՈՒՍ ՊԵՐՈՒԱԿԱՆ (Cereus peruvianus f. Monstrosa), ԱՆՄԱՀԱԹՈՒՓ ՌԱՈՒԽԻ (Aloe rauhii) ԵՎ ԷԽԵՎԵՐԻՅԱ (Echeveria)
Ցերեուսը արագ աճող կակտուս է:
Ալոե կամ Անմահաթուփ Ռաուխի թաղաղուազգիների ընտանիքի բազմամյա բույս է: Ցաղկման շրջանը ամռան սկիզբն է: Ծաղիկները խողովակաձև են, նարնջագույն:
Էխեվերիյա — թանձրատերևազգիների (Crassuceae) ընտանիքիպատկանող ամենագեղեցիկ և զարմանալի սուկուլենտ բույս է, բազմամյա, կարճ, ճուղավորված, մսոտ ցողունով։ Ժողովրդի մեջ դրան հաճախ անվանում են «Քարե ծաղիկ” կամ “Քարե վարդ»։ Այս բույսը անվանվել է մեքսիկական նկարիչ՝ Անաստասիո Էխեվերիյա Կոդոյի արթիվ, ով պատկերազարդել է Մեքսիկայի ֆլորայի մասին գիրքը: Էխեվերիյայի հայրենիքն է Կենտրոնական և Հարավային Ամերիկան՝ Պերու, Մեքսիկա։
ԽՆԱՄՔ
Լուսավորություն. Տաք, արևոտ տեղ:
Օդի ջերմաստիճան. Գարնան ու ամռան ամիսներին կարող են դիմակայել շատ բարձր ջերմաստիճաններին, օպտիմալ ջերմաստիճանը ամռան ամիսներին՝ +22-27°С, ձմեռվա շրջանում՝ +15-20°С։
Ջրում. հողի վերին 3 սմ խորության շերտի չորանալուց հետո, գարնանը ու ամռանը՝ շաբաթը մեկ անգամ, իսկ ձմռանը՝ ամիսը 1-2 անգամ, քիչ։
Ծաղկամանը՝ փայտե
Չափերը.
Ծաղկամանի լայնությունը՝ 13 սմ
Ծաղկամանի երկարությունը՝ 20 սմ
Կոմպոզիցիայի բարձրությունը՝ 21 սմ