Հաճախակի տրվող հարցեր

Ի՞նչ առավելություններ ունի էլեկտրոնային առևտուրը Campanula կայքի միջոցով:

• Դուք գնում եք Ձեզ անհրաժեշտ ծախկի կոմպոզիցիան՝ առանց տանից կամ աշխատավայրից դուրս գալու՝ այդպիսով խնայելով Ձեր ժամանակը:

• Կայքում Ձեր ձեռքի տակ ունենում եք առցանց բույսերի խանութի ողջ տեսականին ըստ կատեգորիաների՝ սենյակային բույսերի կոմպոզիցիաներ, ֆլորարիում, հեքիաթային այգի և խոհանոցային այգի։ Բոլոր ապրանքները մանրամասն նկարագրված են` իրենց անուններով, բնութագրման տվյալներով, նկարներով, գներով և խնամքի վերաբերյալ տեղեկություններով։

• Վճարումն իրականացնում եք առցանց՝ օգտագործելով Ձեր վճարային քարտը: Այսպիսով, եթե Ձեր գումարը պահում եք քարտի միջոցով, ապա ստիպված չեք լինի կանխիկացնել այն որևէ ապրանք գնելու համար:

 

Կարո՞ղ եմ արդյոք հետագայում տեսնել իմ պատվերների պատմությունը:

Այո՛, կարող եք: Կայք մուտք գործելուց հետո Դուք կունենաք Ձեր Անձնական էջը, որտեղ կարող եք տեսնել Ձեր բոլոր կատարած պատվերները։

 

Ինչպե՞ս կարող եմ հավաքել ապրանքներ իմ զամբյուղում:

Եթե արդեն ընտրել եք ապրանքը, պարզապես սեղմեք նկարի աջ ներքևի կողմում գտնվող «Զամբյուղ» նշանին։ Զամբյուղի պարունակությունը կայքի էջի աջ վերևի հատվածում մշտապես կլինի Ձեր աչքի առաջ: Ընդ որում, սեղմելով էջի աջ վերևի հատվածում «Զամբյուղ» նշանին կարող եք տեսնել նաև ընտրված ապրանքների ընդհանուր արժեքը:

 

Ո՞րն է առաքման ժամկետը:

Որպես կանոն առաքումն իրականացվում է պատվերը ստանալուց հետո երեք-չորս ժամվա ընթացքում։ Առաքման ժամը կարող է համաձայնեցվել պատվիրատույի հետ:

 

Ի՞նչ անել, եթե լրացուցիչ հարցեր ունեմ, որոնց պատասխան այստեղ չկա:

Եթե վերը թվարկվածների մեջ չեք գտնում Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, կարող եք այն ուղարկել info@campanula.am էլ. փոստի միջոցով կամ զանգահարել ` +374 (93) 552928 հեռախոսահամարներ: