Մեր մասին

«Կամպանուլան» ուրախ է ողջունել Ձեզ մեր կայքում և առաջարկել Ձեզ ծաղկի մեր լավագույն կոմպոզիցիաները:

Հուսով ենք, որ դրանք հրաշալի նվեր կլինեն Ձեր հարազատներին և նորաձեւ զարդարանք Ձեր տան կամ գրասենյակի համար:

Թարմ բույսերից կազմված մեր ծաղկի կոմպոզիցիաները հաճելի նվեր կլինեն նրանց համար, ում դուք դրանք նվիրում եք: Պահպանելով բնական թարմությունը, դրանք երկար ժամանակ կհիշեցնեն այն իրադարձության մասին, որի առիթով դուք դրանք նվիրեցիք: Դա հրաշալի նվեր է նրանց համար, ովքեր օժտված են ճաշակով, բարձր են գնահատում գաղափարի ինքնատիպությունը և կատարման որակը:

Ծաղիկների կոմպոզիցիայի դիտումը հանում է սթրեսը, հանգստացնում նյարդային համակարգը, խթանում է ստեղծագործական հնարավորությունները: Ծաղկային կոմպոզիցիաները տեղին են ինչպես գրասենյակում, այնպես էլ տանը. դրանք ներդաշնակվում են ցանկացած ինտերիերի հետ, նպաստում են հանգստին և արդյունավետ աշխատանքին:

Փոքրիկ այգի — հարազատ բնապատկեր՝ փոքրիկ տնակներով, բույսերով, արահետներով, որ տանում է մի աշխարհ, որտեղ ապրում են թզուկներ և փերիներ, կուրախացի Ձեր երեխաներին՝ նրանց պարգևելով հեքիաթային անմոռաց մի աշխարհ:

Ֆլորարիումները՝ թարմ բույսերից կազմված անկրկնելի կոմպոզիցիաները, հմայք կհաղորդեն ձեր ինտերիերին և կընդգծեն ձեր ինքնատիպ ճաշակը:

Ծաղկամաններում աճեցված համեմունքային բույսերը ոչ միայն կգեղեցկացնեն յուրականչյուր խոհանոց, այլև կօգնեն պատրաստել Ձեր սիրելի ուտեստները:
Կոմպոզիցիաներում մենք օգտագործում ենք պահպանման պայմանների նկատմամբ նմանատիպ պահանջներն ունեցող բույսեր և տրամադրում ենք անհրաժեշտ ինֆորմացիա դրանց խնամքի մասին: Բացի գրավոր տեղեկատվությունից, մենք միշտ պատրաստ ենք ձեզ խորհուրդ տալ կոմպոզիցիայի ընտրության և դրա հետագա խնամքի հարցում: Ձեր ցանկությունները կարող եք թողնել յուրաքանչյուր ապրանքի էջում՝ «Կարծիք» բաժնում, իսկ վճարման և առաքման պայմաններին ծանոթանալ՝ «Վճարում, առաքում, վերադարձ» բաժնում:

Մենք ցանկանում ենք, որ մեր զանգակածաղկի ղողանջը Ձեր մեջ առաջացնի միայն դրական էմոցիաներ, պարգևելով գեղեցկություն և ուրախություն: